Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 26-ին, ժամը 08:00-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 48 փրկարար եւ «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին, ժամը 10:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում: