Իրավապահները պարզել են հուլիսի 24-ին Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցի «Անի» բացօթյա սրճարանի դիմաց Երեւանի բնակիչ Հ. Վարդանյանին հրազենային վնասվածքներ պատճառած եւ փախուստի դիմած կասկածյալի ինքնությունը։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վերջինս 30-ամյա Արման Ա.-ն է, ով բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է իրավապահներին եւ խոստովանել, որ ինքն է եղել կրակոցներ արձակողը։

Քննիչի որոշմամբ Արման Ա.-ն ստորագրությամբ ազատ է արձակվել։ Քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արման Ա.-ն աշխատում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին կրակոցներ էին հնչել Երեւանում։ Ժամը 23։30-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Էրեբունի» հիվանդանոց էր տեղափոխվել մի քաղաքացի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցները հնչել էին Տիտոգրադյան փողոցում գտնվող «Անի» բացօթյա սրճարանի բակում։