Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այս պահին քննվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը:
Քոչարյանը դատական նիստին չի ներկայացել, քանի որ դեռևս ծանուցում չի ստացել:
Դատական նիստերի դահլիճ մուտք գործած փաստաբանները, որոնք պաշտպանում են Ռոբերտ Քոչարյանի շահերը, ասացին, որ դատական նիստը հետաձգելու միջնորդություն են ներկայացնելու:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում այսօր Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են տեղի ունեցել:
Մանրամասները՝ tert.am