Հուլիսի 25-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Վահագնի թաղամասի մոտ «Մուխա» է թողել:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Աշտարակի խճուղու Պռոշյանի գինու եւ կոնյակի գործարանի պարսպի հարակից հատվածում հայտնաբերել է «ՌՊԳ-18» (Մուխա) տիպի ականանետ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: