Շուտով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը կընտրի Երևանի քաղաքապետի ու ավագանու իր թեկնածուներին: Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

«Շուտով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը կընտրի Երևանի քաղաքապետի ու ավագանու իր թեկնածուներին: Անկախ նրանից, թե ով կլինի քաղաքապետի մեր թեկնածուն, անձամբ ինձ համար է՛լ ավելի կարևոր է մեր ավագանին, որը, ընտրվելու պարագայում, պետք է գործի հաշվետու, թափանցիկ ու վերահսկի քաղաքապետի գործունեությունը:

Այդ իսկ պատճառով անձամբ ես շատ հետաքրքրված եմ և ամեն ջանք կգործադրեմ, որ ՔՊ-ի ավագանու ցուցակը բաղկացած լինի տարբեր մասնագիտություն ունեցող, քաղաքային տնտեսության խնդիրներից տեղյակ, հանրային ընկալման առումով ընդունելի անձանցից, ովքեր հրապարակային և անկաշկանդ կներկայացնեն իրենց տեսակետները և ընտրողների առաջ հաշվետու կլինեն իրենց քվեարկությունների համար»,- գրել է Լենա Նազարյանը: