Ավելի քան 150 մարդ է զոհվել Սիրիայի հարավում գտնվող Էս Սուվեյդա նահանգում չորեքշաբթի որոտացած պայթյունի հետեւանքով, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհերի թիվը գերազանցել է 100 մարդը։

Չորեքշաբթի հզոր պայթյուն է որոտացել Էս Սուվեյդա քաղաքի Սուկ էլ Խոդրա բանջարեղենային շուկայի շրջանում (Դամասկոսից հեռու է 92 կիլոմետր)։ Ապա տվյալներ են հայտնվել Էլ Մուսալեհ շրջանում պայթյունի մասին։

Նշենք, որ ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։