Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց եւ անչափահասների իրավունքների ապահովման  վերաբերյալ» արտահերթ զեկույց:

ՄԻՊ-ից հայտնում են, որ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման, ինչպես նաեւ մշտադիտարկման չհայտարարված այցերի արդյունքում արձանագրվել են խախտումներ: Զեկույցում տեղ գտած հարցերը հիմնականում վերաբերում են կանանց եւ անչափահասների բժշկական զննությանը, հոգեբանական աշխատանքներին, պահման պայմաններին, ինչպես նաեւ նրանց նկատմամբ վերաբերմունքին:

Հատուկ անդրադարձ է կատարվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի աշխատանքային պայմաններին ու նրանց սոցիալական ցածր երաշխիքներին:

Զեկույցում վեր հանված յուրաքանչյուր հարցի լուծման ուղղությամբ ներկայացվել են հստակ առաջարկներ՝ ներպետական եւ միջազգային չափանիշների մանրամասն վերլուծությամբ:

Արտահերթ հրապարակային զեկույցը հասանելի է հետեւյալ հղումով։