ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը չի պատրաստվում մասնակցել ԱԺ հաջորդ ընտրություններին, քանի որ հիասթափված է։ Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ հանդիպմանը։

«Որևէ կուսակցության ջրաղացին չեմ պատրաստվում ջուր լցնել։ Առավել ևս այս տարիքում չեմ պատրաստվում դռնեդուռ ընկնել ու խնդրել, որ ինձ ընտրեն», -ասաց նա՝ նշելով, որ ինքը ոչ թե հոգնել է, այլ հիասթափվել է ու իրեն խաբված է զգում, քանի որ կուսակցությունը շեղվել է իր որդեգրած քաղաքական կուրսից։