ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրության շրջանում «Զիբիլիքս» անունը ստացած քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով 24.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է Հեղինե Փոգրարյանը:

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին նախորդող ժամանակահատվածում հանդիպել է ընտրողներ Հ. Ս.-ին ու նրա կնոջը և ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին կողմ քվեարկելու համար խոստացել է նրանց տրամադրել յուրաքանչյուր քվեի համար 10.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությունը շարունակվում է: