Վերջին օրերին աղբահանության վիճակը Երեւանում սարսափելի է, փողոցներն ու շենքերի մուտքերը լցվել են աղբով, ամենուր գարշահոտություն է։ Օրերս «Սանիթեք»-ից հայտարարություն էին տարածել՝ ներողություն խնդրելով ու հայտարարելով, որ երկուշաբթի օրվանից, այսինքն՝ այսօրվանից, իրավիճակը կշտկվի։

Այսօր, սակայն, Irakanum.am-ը ֆիքսեց, թե ինչպիսի մեքենայով են տանում աղբը շենքերի աղբատար խողովակներից՝ չափազանց հին ու մաշված բեռնատարով։ Անհասկանալի է, որ ուր են անհետացել «Սանիթեք»-ի աղբատար մեքենաները։