Հուլիսի 23-ի, ժամը 17.50-ի սահմաններում, «ԶԻԼ-ՄՄԶ 554Մ» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Ալագյազ ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է «Տոյոտա Սեկվոյա» մակնիշի ավտոմեքենային. «Տոյոտա Մեկվոյա»-ի 21-ամյա ուղեւոր Գեւորգ Ղարիբյանը տեղում մահացել է, իսկ վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։