Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը:

Նիստին մասնակցում է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կուսակցության անդամներ:

Նշենք, որ առաջիկա ավագանու ընտրությունների հետ կապված կուսակցությունը դեռ չի նհայտնել իր մասնակցության հնարավոր ձեւաչափը եւ թեկնածուին: Կուսակցության անդամները հայտարարել են, որ քննարկումից հետո կհայտնեն կուսակցության դիրքորոշման մասին: