Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի: Այս մասին հայտնում է Sputnik Греция-ն՝ հղում անելով հրշեջ ծառայությանը:

Նշվում է, որ հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 187 մարդ (164 մեծահասակ և 23 երեխա): Անհայտ կորած է համարվում ավելի քան 100 մարդ:

Հիշեցնենք, որ երեկ Հունաստանում՝ Աթենքից արևմուտք ընկած հատվածում, զանգվածային անտառային հրդեհ էր բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից: Հրդեհը բռնկվել էր հունական մայրաքաղաքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Կրակից բարձրացող ծխի ամպերը տեսանելի են եղել Աթենքի Ակրոպոլիսի և Պարթենոնի տաճարի գլխավերևում:

Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ: