«Ընդհանրապես քաղաքականության մեջ տեխնոլոգիաներ կան, որոնք էժանագին են, բայց ընդունելի  են մեծ հաշվով, հատկապես նշված Հմայակ Հովհաննիսյանի տիպի մարդկանց համար, ովքեր հանրային կյանքում այլեւս ասելիք չունենալով, փորձում են ազդեցիկ մարդկանց անունները շրջանառության մեջ դնել։

Հիմնական նպատակը այն է, որ իր անձի վրա ցանկանում է ուշադրություն դարձնել»։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով «Քաղաքագետների միության» նախագահ, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի եւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից կուսակցություն հիմնելու լուրերը ֆեյքերի միջոցով շրջանառության մեջ է դնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։  Բագրատյանը նշեց, որ Հմայակ Հովհաննիսյանը սխալ թիրախ է ընտրել։ Նա նշեց, որ մեկ անգամ չէ, որ Հմայակ Հովհաննիսյանը աջակցության հարցով դիմել է Գագիկ Ծառուկյանին եւ ստացել օգնություն։

Մանրամասերը՝ տեսանյութում։