Եվրահանձնաժողովը հայտնել է, որ տուգանել է էլեկտրոնիկայի արտադրողներ Asus, Philips, Pioneer եւ Denon & Marantz ընկերություններին ընդհանուր 111 մլն եվրոյով, հայտնում է «Վեդոմոստի»-ն։

Այս 4 ընկերությունների գործողությունների պատճառով եվրոպական սպառողները բախվել են խոհանոցային տեխնիկայի, վարսահարդարիչի, նուոթբուքի, ականջակալների եւ այլ ապրանքների ավելի բարձր գների։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ ԵՀ-ն տուգանել էր Google ընկերությանը ռեկորդային՝ 4,34 մլրդ եվրոյով գերիշխող դիրքը չարաշահելու համար։