Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը խոստացել է, որ կառավարությունը նյութական աջակցություն կցուցաբերի Լիբիայում  ընտրություններ անցկացնելու համար:  Այս մասին տեղեկացնում է «Associated Press»-ը:

Մամուլի ասուլիսի ժամանակ արտգործնախարարը տեղեկացրել է, որ Ֆրանսիան պատրաստ է հատկացնել 100 մլն դոլար 2018 թվականի դեկտեմբերին Լիբիայում ընտրություններ կազմակերպելու համար: