Մայիսի մայիսի 8-ից մինչեւ հուլիսի 20-ը 29,2 մլրդ դրամի իրավախախտում է հայտնաբերվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի՝բ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով օգնական Արեն Մկրտչյանը

«Ընթացիկ տարվա մայիսի 8-ից մինչեւ հուլիսի 20-ը կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է, ընդհանուր առմամբ, շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում, որոնք կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ։

Աշխատանքը շարունակվում է»,– գրել է նա: