Կոտայքի մարզում հուլիսի 21-ին, ժամը 18։25-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի բնակիչ 36-ամյա Արտակ Վ,-ն Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին իր վարած Nissan Tiida մակնիշի 35 QZ 661 համարանիշի ավտոմեքենայով բախվել է շինության բետոե պարսպին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով ուղևորներ 41-ամյա Նաիրա Մ.-ն, 9-ամյա Վահագն Մ.-ն, 35-ամյա Արամ Մ.-ն, 4-ամյա Ռաֆիկ Մ.-ն և 28-ամյա Մանուշ Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Արտակ Վ.-ն աշխատում է «Սարանիստ» ՍՊԸ-ում։