Հուլիսի 23-ին, ժամը 15:27-ին «911» ծառայությանն Արարատի մարզի Մասիս քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է հաղորդվել, որ Գեղանիստ գյուղի գերեզմանատանը հայտնաբերվել է զինամթերք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղպաշտպանության վարչության ուժերի համակարգման կենտրոնի ինժեներական ջոկատի սակրավորական խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հերթաահել մինչ ՔՊ վարչության հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի սակրավորական խմբի ժամանումը:

Հայտնաբերված երկու Ֆ1 տիպի մարտական նռնակները, մեկ լուսաձայնային պայթուցիչը և 9 հատ փամփուշտը (5,45 մմ տրամաչափի) հանձնվել են դեպքի վայրում գտնվող ՊՆ թիվ N զորամասի սակրավորական խմբի պետին: