Հուլիսի 21-ին, ժամը 13.35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 38-ամյա Վրեժ Պ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2018թ. հունիսի 13-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Կեմերովոյի մարզի ՆԳՎ Նովոկուզնեցկի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի պրիմ 1 մեղադրանքով (ՃԵԿ խախտելը):

Հուլիսի 21-ին, ժամը 13.45-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, 1994 թ. ծնված Գոչա Գ.-ն, որը 2015թ. հունվարի 16-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: