ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ այսուհետ Հայաստանի կրթական համակարգից վերանալու է մի շատ արատավոր երեւույթ՝ դպրոցներ, քոլեջներ կամ բուհեր չհաճախելու, բայց հետո դիպլոմ ստանալու գործընթավը:

Այս մասին նախարարը հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, նշելով, որ նման դեպքեր մեր երկրում բազմիցս եղել են ու խոսքը հատկապես ավագ դպրոցներ ընդունված, բայց դասերին հաճախել չցանկացող աշակերտների մասին է, թեեւ նման երիտասարդներ քիչ չկան նաեւ բուհերում:

ԿԳ նախարարը հորդորում է նոր ուսումնական տարում վերջ դնել այդ արատավոր սովորությանը: