Հուլիսի 22-ի կեսօրին Շիրակի մարզի Փանիկ գյուղում փակ քննարկում-հանդիպում է կայացել ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի եւ ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովի միջեւ: Հանդիպման առիթը հուլիսի 17-ի առավոտյան Փանիկում ռուս զինվորականների կողմից առանց նախազգուշացման զորավարժություններ սկսելն ու գյուղը խուճապի մատնելն էր: Հանդիպման ավարտից հետո նախարար Տոնոյանն ու Ելկանովը պատասխանել են լրագրողների հարցերին:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ ստեղծված իրավիճակում սխալ կա եւ հայկական, եւ ռուսական կողմի գործողություններում: