Աճեմօղլուն կառավարությունից որևէ անգամ որևէ գումար չի պահանջել։ Այս մասին Facebook կայքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթը հայտնել էր, որ աշխարհահռչակ տնտեսագետ Տ. Աճեմօղլուն համաձայնել է աջակցել ՀՀ-ին տնտե­սությունը վերականգնելու հարցում՝ 300 հազար ԱՄՆ դոլարի դիմաց։

«Նույն տե­ղեկությունների համաձայն՝ ներկայումս կառավարությու­նում քննարկումներ են ընթա­նում այս առաջարկի շուրջ, սա­կայն միանշանակ է, որ այդ գու­մարը Աճեմօղլուին չի վճարվելու բյուջեից»,-գրել էր թերթը: