Գործարար Աշոտ Զաքարյանից բաց նամակ ՀՀ վարչապետին:

Հարգելի պարոն Փաշինյան հավաստիացնում եմ Ձեզ, որ երկրում կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել առաջին հերթին ՀՀ գլխավոր դատախազին և գլխավոր դատախազության կոռուպցիայի բաժնի պետին վստահելով: Հավատացեք, քանի դեռ նրանք չեն հեռացվել չի կարող կոռուպցիայի դեմ լրջագույն պայքար իրականացվել՝ նրանք կխանգարեն, ինչպես իմ դեպքում՝ ամեն ինչ արեցին, որ քրեական գործ չհարուցվի:

Որպես օրինակ մի աբսուրդ նշեմ, որը զուրկ է իրավաբանության և տրամաբանության բոլոր սահմաններից, չի կարող հանդիպել որևէ երկրում՝ գլխավոր դատախազության կոռուպցիայի բաժնի պետն ինձ գրավոր տեղեկացրել է, թե իմ գույքի առուվաճառքի արժեքը վճարվել է պարտքով գումար տալով:

Ակնհայտ է, որ պարտքով գումար տալը և այն հետ ստանալը չէր կարող համարվել գույքի առուվաճառքի արժեքի վճարում, առավել ևս, երբ խոսքը վերաբերվում է շուրջ 6 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ գույքին: Կարծում եմ ամենաողջամիտ հարցն այն է, թե արդյոք նման մոտեցում ունեցող նշված պաշտոնյաները կարող են համարվել երկրում կոռուպցիա բացահայտողներ: