Արցախի բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությունից ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին նյութեր են ստացվել այն մասին, որ Ստեփանակերտի մասնաճյուղի Տռնավազի անտառպետության թիվ 10 պահաբաժնի 88 եւ  84 հատատեղերից անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է տարբեր տեսակի 54 ծառ՝ պետությանը պատճառելով 697 750 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թիվ 88 հատատեղից ապօրինի ծառահատումը կատարել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի բնակիչ 1988թ. ծնված Մ. Մ-ն, իսկ N 84 հատատեղից` նույն շրջանի  Մոշխմհատ գյուղի բնակիչ 1991թ. ծնված Մ. Ո-ն: