Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այցելել է ՄԱԶԾ կենտրոնակայան՝ հանդիպելով վերջինիս ղեկավար Աքիմ Շտայների հետ։ Փոխվարչապետը կարեւորել է ՄԱԶԾ հետ հետագա ծրագրերի շուրջ համագործակցությունը:

Կառավարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին եւ դրան միջազգային հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններին ՄԱԶԾ կողմից հնարավոր օժանդակությանը: