Հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում հուլիսի 17-ին հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1940 թ. ծնված Քնարիկ Չ.-ն, 2003 թ. ծնված Հովհաննես Չ.-ն, 2005 թ. ծնված Գուրգեն Չ.-ն և 1979 թ. ծնված Լիաննա Թ.-ն:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Լիաննա Թ.-ն հայտնել է, որ թունավորումը ստացել են նույն օրը իրենց տան խոհանոցում «Պրոպան» տեսակի գազի բալոնի այրվելու հետևանքով:

Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր: