Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջը կոտրել են։

«Հարգելիներ, քիչ առաջ, ամենայն հավանականությամբ տխրահռչակ նախաձեռնության ներկայացուցիչներից ոմն մեկի մոլի ջանքերով, կոտրվել էր իմ ֆեյսբուքյան էջը և ստոր գրառում տեղադրվել:

Ակնհայտ է, որ հատվել են ողջամտության ու բարոյականության բոլոր սահմանները։ Այդ են վկայում նաև մի քանի կեղծ էջերը, որոնց նպատակն է վարկաբեկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Անշուշտ, այդ գրառումը կապ չունի ոչ միայն իմ, այլև եկեղեցու որևէ սպասավորի` սարկավագից մինչև եպիսկոպոս, կամ որևէ հավատավոր հայորդու զգացումների հետ»,- տեղեկացրել է Վահրամ քահանա Մելիքյանը։