Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր` հուլիսի 17-ին, անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը` նշելով, որ առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ արագության, առանձին շրջաններում քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ-ի:

«Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում հուլիսի 17-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 31-33, գիշերային ժամերին` 19-21 աստիճան տաքություն։