ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել։

Նախագահի ստորագրած հրամանագրով՝ Արամ Մկրտչյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-53 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Արամ Մկրտչյանին նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր», — ասվում է նախագահի հրամանագրում: