Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության համար երկարաձգել է ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգերի ներդրման անցումային դրույթների ժամկետը:

Ինչպես  տեղեկացրին հանձնաժողովի մամուլի ծառայությունից, ԵՏՀ խորհուրդը հայկական կողմի խնդրանքով որոշել է կես տարով՝ 2015 թվականի հուլիսի 15-ից մինչև 2019-ի հունվարի 15-ը հայ ձեռնարկատերերի համար երկարաձգել Հայաստանի տարածքում ծխախոտային արտադրատեսակներ արտադրելու և բաց թողնելու անցումային փուլը՝ համաձայն նախկինում հաստատված ազգային պահանջների:
Այս որոշումը հնարավորություն կտա հայաստանյան ընկերություններին ազատվել ֆինանսական կորուստներից: