Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստը ամենայն հավանականությամբ չի կայանա։ Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ավագանին սահմանված կարգով պետք է նոր քաղաքապետ ընտրեր, սակայն ավագանու ԵԼՔ և ՀՀԿ խմբակցությունները հայտարարել են, որ ավագանու արտահերթ ընտրություններին ոչ թեկնածու են առաջադրելու և ոչ էլ մասնակցելու են նիստին։

Առաջադրված միակ թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է։ Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր համար այս սցենարը սպասելի էր։