Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը «911» ծառայությանն 01:42-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի թիվ 20 հասցեի մոտակայքում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը ընկել է ջրափոսը եւ չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարնեը ջրափոսից դուրս են բերել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը: