Եվրոպական միությունում մեկնարկել են քննարկումներ Շենգենի սահմանային կոդեքսի վերանայման ու լրամշակման գործընթաց, այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«ԵՄ դեսպանները հաստատել են բանակցությունների մանդատը, այս բանակցությունները շարունակվում են, ինչը նշանակում է, որ որևէ որոշում չի կայացվել», — հայտարարեց Սվիտալսկին։

Նրա խոսքով, կա առաջարկ որոշակիորեն խստացնել եվրոպական երկրներ մուտքի արտոնագիր տրամադրելու գործընթացը։

«Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է այս առաջարկը և ունի 6 ամիս այս կապակցությամբ իր դիրքորոշումը արտահայտելու համար։ Ես հիմա դրա մասին չեմ խոսի, որովհետև մենք դեռևս հեռու ենք որևէ եզրահանգման փուլից», — ասաց ԵՄ դեսպանը։

Նա նշեց, որ Հայաստանում յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ Եվրոպան իր սահմանները պաշտպանելու խնդիր ունի՝ ներմուծելով այնպիսի պաշտպանիչ տարրեր։

Ինչ վերաբերում է Հայաստանին, դեսպանն ասաց. «Հայաստանը, ինչպես գիտեք, օգտվում է մուտքի արտոնագրի դյուրացման հանգամանքից, հետևաբար որևէ փոփոխություն չի լինի աշխատակարգերում։ Հայաստանի հետ վիզայի դյուրացման պայմանավորվածությունը չի փոխվի»։