«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից երեկ՝ ժամը 22։30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «աջ ոտքում օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 13-ամյա Միլենա Խ.ն է։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինիս հայրը՝ 43-ամյա Ռուբեն Խ.-ն, ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, երեկոյան իրենց տան բակում իր ազգական՝ համագյուղացի, 15-ամյա Անդրանիկ Ս.-ն բակում սեղանի վրա դրված օդամղիչ հրացանից անզգուշաբար կրակել է իր աղջկա աջ ոտքին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։