Ֆուտբոլի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը վերադարձել է հայրենիք։ Զագրեբի փողոցներում տասնյակ հազարավոր երկրպագուներ են հավաքվել ԱԱ-2018-ի արծաթե մեդալակիրներին դիմավորելու նպատակով։

Հիշեցնենք, որ Մոսկվայում տեղի ունեցած եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 4։2 հաշվով հաղթել է Խորվաթիայի թիմին։