»»Չեխիան քննադատել է Իտալիայի առաջարկը միգրանտներին ԵՄ երկրներում բաշխելու մասին

Չեխիան քննադատել է Իտալիայի առաջարկը միգրանտներին ԵՄ երկրներում բաշխելու մասին

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը սուր քննադատության է ենթարկել Իտալիայի առաջարկը նախօրեին Միջերկրական ծովում փրկված միգրանտներին ԵՄ երկրներում բաշխելու մասին, փոխանցում է DW-ն։

«Իտալիայի վարչապետը խնդրում է ԵՄ-ին հոգ տանել ծովում հայտնված 450 մարդկանց մասին։ Նման մոտեցումը ճանապարհ է դեպի դժոխք»,-գրել է Բաբիշի իր թվիթերյան էջում։

Չեխ վարչապետի կարծիքով, նման պրակտիկան նպաստում է հանցավոր խմբավորումների եկամուտների աճին, որոնք կազմակերպում են միգրանտների Եվրոպա հասնելը։ Բաբիշի համոզմամբ՝ փախստականներին պետք է օգնել իրենց հայրենի երկրներում, որ միգրանտները ճանապարհ չընկնեն։ Նա նաեւ շեշտել է, որ Չեխիան մտադիր է խստորեն հետեւել կամավոր ընդունման եւ ԵՄ-ի ներսում միգրանտների բնակեցման սկզբունքին։

2018-07-15T17:40:54+00:00 Հուլիսի 15 17:45|Աշխարհ|0 Comments