Շանհայի ափերի մոտ լույս կիրակի գիշերը բեռնատար նավ է խորտակվել, միջադեպի հետեւանքով անձնակազմի 10 անդամ է անհետ կորել, երկար ժամանակ շարունակվող փրկարարական գործողություններից հետո նրանց ճակատագիրն անհայտ է մնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Շունցյան 2» բեռնատար նավը խորտակվել է Հուանպու գետի գետաբերանում Ուսունկոու նավանագստի մոտ մեկ այլ բեռնատար նավի  բախվելու հետեւանքով։ Ներկայումս հայտնի չէ՝ երկրորդ նավի վրա մարդիկ եղե՞լ են եւ ի՞նչ կամ ո՞ւմ պատճառով է բախումը տեղի ունեցել։