Ճապոնիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 216-ի: Այս մասին Kyodo գործակալությունը:
Նշվում է, որ անհետ կորած է համարվում 27 մարդ:
Հիշեցնենք, որ հուլիսի վեցին Ճապոնիայի կենտրոնական և հարավ-արևմտյան հատվածներում հորդառատ անձրևներ են սկսվել։ Ծանր դրություն է հատկապես Օկայամա պրեֆեկտուրայում։
Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը հաղորդել էր, որ ինքնապաշտպանական ուժերի, ոստիկանության և փրկարար ծառայության 48 հազար աշխատակից մասնակցում է տուժածներին փրկելու գործողությանը: Երկրի վարչապետ Սինձո Աբեն «չափազանց լուրջ» է անվանել իրավիճակը ջրհեղեղներից տուժած շրջաններում:
Բացի այդ, Ճապոնիայի իշխանությունները երկրի 19 պրեֆեկտուրաներից 3 մլն մարդ տարհանելու մասին հրահանգ են տվել՝ հորդառատ անձրևների և ջրհեղեղի պատճառով: