»»»Թրամփը մեկնել է Ֆինլանդիա՝ Պուտինի հետ հանդիպման համար

Թրամփը մեկնել է Ֆինլանդիա՝ Պուտինի հետ հանդիպման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը Շոտլանդիայից, որտեղ նա հանգստանում էր իրեն պատկանող գոլֆ հանգստավայրում, մեկնել է Ֆինլանդիա, որտեղ վաղը՝ հուլիսի 16-ին, կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է «Վեդոմոստի»-ն:

AP-ի տվյալներով՝ Թրամփի ինքնաթիռը Գլազգոյից մեկնել է տեղական ժամանակով 16:00-ին: Մինչեւ վաղը նախատեսված պաշտոնական նախաճաշն ԱՄՆ նախագահի օրակարգում հասարակական միջոցառումներ չկան:

Առաջիկա բանակցություններին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարները կանդրադառնան Սիրիայի, Ուկրաինայի թեմաներին, ինչպես նաեւ՝ ենթադրվող ռուսական միջամտությանն ԱՄՆ ընտրություններին: CBS-ին տված հարցազրույցում Թրամփը նշել էր, որ հանդիպումից «մեծ ակնկալիքներ» չունի, սակայն «ինչ-որ» լավ բանի հույս ունի:

2018-07-16T01:37:59+00:00 Հուլիսի 15 19:36|Աշխարհ, Արևմուտք|0 Comments