»»«Կարենի բերած Հայաստանից` իմ ընկերը գնաց». մահացել է հեղափոխության ակտիվիստներից՝ 21 ամյա Կարեն Մարգարյանը․ տեսանյութ

«Կարենի բերած Հայաստանից` իմ ընկերը գնաց». մահացել է հեղափոխության ակտիվիստներից՝ 21 ամյա Կարեն Մարգարյանը․ տեսանյութ

Թավշյա հեղափոխության ակտիվիստներից 21- ամյա երիտասարդ Կարենը Մարգարյանի մոտ հայտնաբերվել էր թիմոմա, թոքերի երկրորդային ուռուցք: Նա նախօրեին մահացել է։

Քրիստինե Հալաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր գնացի տեսնելու Կարենին, որոշել էի օգնել նրան, անել ամեն ինչ, որպեսզի նա բուժվի: Չհասցրեցի… նա մահացավ: Մետրոյում  ոստիկանին ջիգյարով «մերժիր Սերժին» կոչ անող ակտիվիստն այլևս մեզ հետ չէ: Նա նոր Հայաստանի համար պայքարեց ու ձեզ նվիրեց: Աղոթենք նրա հոգու համար»:

Օգտատեր Վիկա Հարությունյանն էլ հիշում է. «Ապրիլի 16-ին Բաղրամյան փողոցում փշալարերի դիմաց նստած էինք:
Արևի տակ քարշ եկած, օրերով չքնած ու վերջին ուժերը սպառած ասֆալտին մարում էին երկրի երազկոտ ռոմանտիկները:
Կարմիր կուրտկայով մի տղա կար` լուսավոր հայացքով մի էակ, կյանքը սիրող ու նրա ամեն վայրկյանը ապրել ու պատրաստ արդեն խենթ:
Աչքերս փակվում էինք, շունչս կտրվում էր, նստած տեղից քանի անգամ ընկա գետնին, ջուր խմեցի, նորից նստեցի, նորից ընկա, հետո գլուխս դրեցի Անուշ  Լալայանի ոտքերին ու սկսեցի շշուկով երգել Վահե Բաղդասարյանի երգի բառերը` բաց աչքերով երազում էի՝
Ազատ ու անկախ
Հանուն իմ երկրի,
Համ տեր, համ ծառա,
Որ ծառայեմ երկրիս,
Որովհետև ես եմ տերը իմ երկրի…
Կհելնե՞ք, — ու մեկը ձեռքս բռնեց բարձրացրեց, այ հիմա նստեք ու մեջքով հենվեք ինձ
— Արի ծանոթանանք.
— Ապա
— Կարեն
— Վիկա
— Վիկ, էս պահից սկսած միշտ հիշի, որ ամեն պահի այ սենց մեջքիդ եմ, միշտ հիշի,որ պայքարի ու փողոցի ընկեր ունես, ում հետ դեռ պիտի Հեղափոխություն ասես
Ժպտացի
Դե հիմա արի էդ երգը 2-ով երգենք, մինչև գան տանեն`
Ազատ ու անկախ….

Էս գիշերվա խավարի մեջ իմ համար լույս մարեց, ապագայի մի կայծ կորավ, որը սպառնում էր կրակ դառնալ, Կարենի բերած Հայաստանից մի ազատ ու անկախ կտոր պոկվեց, փշրվեց ու անհետացավ օդում:
Կարենի բերած Հայաստանից` իմ ընկերը գնաց.
Իսկ ինձ ու ձեզ մնաց մի բան` փայփայել նրա կատարված երազանքը, սիրել նրա բերած երկիրը, սիրել էն Հայաստանը, որին Կարենը հավատաց, որը Կարենը բերեց ու որը հիմա Կարենը թողնում ա մեզ….
Կարենին չքցեք…»:

Դուխովը ♥️💪#քայլարա #մերժիրսերժին

Gepostet von Ճշտի Նախարարություն am Freitag, 20. April 2018

2018-07-14T10:38:25+00:00 Հուլիսի 14 10:31|Հասարակություն|0 Comments