Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 10:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ս.թ. հուլիսի 11-ին ժամը 07:45-ի սահմաններում Ս. Ա.-ն (1973 թ., Արտամետ գյուղի բնակիչ) տանից դուրս է եկել Նոր Հաճն քաղաքի գերեզմանատուն այցելելու նպատակով եւ չի վերադարձել. ս.թ հուլիսի 13-ին, ժամը 13:00-ից մինչեւ 14:00-ն ընկած ժամանակահատվածում Ս. Ա.-ի վերնաշապիկը գտնվել է գերզմանատան եւ Արզնի- Շամիրամ ջրանցքի մոտակայքում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը եւ հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը:

Փրկարարներն Արզնի-Շամիրամ ջրանցքում (մոտ 10 կմ դեպի Աշտարակ քաղաք) հայտնաբերել են Ս. Ա.-ի դին, դուրս են բերել եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: