Նոր մրցաշրջանին նախապատրաստվող Լոնդոնի «Արսենալ»-ն առաջին ընկերական խաղն է անցկացրել: Լոնդոնցիները հանդիպել են «Բորհեմ Վուդ»-ին և 8:0 հաշվով հաղթանակ տարել:

Հայաստանի  ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել ընդիմիջումից անմիջապես հետո և 79-րդ րոպեին հեղինակել իր թիմի 8-րդ գոլը:

Այս խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Մեկական անգամ աչքի են ընկել Ռայս Նելսոնը, Ալեքսանդր Լակազետը, Էդվարդ Նկետիան ու Ջեֆֆ Ռեյնեն:

Սա Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալ»-ի առաջին հանդիպումն էր: