Հունիսի 29-ին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի դպրոցներից մեկի տնօրենը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ հունիսի 27-ին դպրոց է եկել ոմն Բաբկեն Մարգարյան եւ ներկայանալով ԱԻՆ աշխատակից, իր հետ տարել է 5 կրակմարիչները: Նա պատճառաբանել է, որ դրանք լիցքավորման կարիք ունեն։

Ոստիկանությունից հայտնում են, որ դպրոցին պատճառվել է շուրջ 100 հազար դրամի վնաս։

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ նույն անձը նույն վարչական շրջանի մեկ այլ դպրոցից 3 հատ կրակմարիչ է տարել՝ ասելով, որ իբր, ԱԻ նախարարի հրամանով իրենք անվճար լիցքավորում են դպրոցների ու մանկապարտեզների կրակմարիչները: Այս սդեպքւմ վնասը կազմել է 60 հազար դրամ:

Խաբեություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկել ԱԻՆ նախկին աշխատակից 40-ամյա Արման Մարգարյանը, որը խոստովանել է կատարած հանցանքը եւ ասել, որ նույն եղանակով Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների այլ դպրոցներից եւ մանկապարտեզներից եւս հափշտակել է կրակմարիչներ։ Նա կրակմարիչներ է տարել 9 դպրոցից եւ 10 մանկապարտեզից: