»»Վայոց Ձորի մարզի դատախազը կողմնակալ է. բաց նամակ Փաշինյանին

Վայոց Ձորի մարզի դատախազը կողմնակալ է. բաց նամակ Փաշինյանին

ՀՀ վարչապետ պարոն Ն.Փաշինյանին և

ՀՀ գլխավոր դատախազ պարոն Ա.Դավթյանին

Աշոտ Յաշկայի Զաքարյանից

հասցե՝ Վայոց Ձորի մարզ, ք.Վայք Շահումյան 62

                                                  ԲԱՑ ՆԱՄԱԿ

 

Տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում ինձ համար ամենաանսպասելին և զարմանալին ՀՀ գլխավոր դատախազության անազնիվ և ոչ օբյեկտիվ մոտեցումն է, որի վերաբերյալ ներկայացնում եմ փաստեր՝

  1. Երբ տարբեր բողոքներով, բացարկ ներկայացնելով հայտնել եմ, որ Վայոց Ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանը մտերիմ է այն անձի հետ ում արարքների համար հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, իմ բոլոր բողոքների քննությունը հանձնվել է Վայոց Ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանին:
  2. Գլխավոր դատախազի խորհրդական Բաղդասարյանն առաջին հանդիպման ժամանակ հաստատապես հայտնել է, թե իմ բողոքի քննությունը չի հանձնվի Վայոց Ձորի դատախազին, այն հետ է պահանջվելու և կհանձնվի ՀՀ գլխավոր դատախազության այլ դատախազի:
  3. Կոռուպցիոն բաժնի պետ Սիմոնյանը 206.2018թ. հանդիպման ժամանակ հայտել է, թե իբր նման ընթացակարգ չկա, իմ բողոքը պետք է քննի և քրեական գործ հարուցելու հարցը որոշի միայն Վայոց Ձորի մարզի դատախազը: Դա այն պայմաններում, երբ այլ գործերով հարյուրավոր դեպքեր կան, որոնցով քննությունը մարզի դատախազությունից հանձնվել է այլ դատախազի:
  4. Իմ կողմից բացարկ է ներկայացվել Վայոց Ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանին, նշելով, որ կաշկանդված է ընկերոջ արարքների վերաբերյալ որոշում կայացնելու հարցում, չի կրող իր մտերիմ ընկերոջ նկատմամբ բացասական որոշում կայացնել: Սակայն 06.07.2018թ. հանդիպման ժամանակ կոռուպցիոն բաժնի պետ Սիմոնյանը հայտել է, թե Վայոց Ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանի և այդ անձի ընկերներ լինելը բավարար չէ բացարկը բավարարելու համար: Ակնհայտ է, որ սա ոչ օբյեկտիվ մոտեցում է:
  5. Եթե Վայոց Ձորի դատախազ Նաիրի Ավագյանն իսկապես շահագրգռված չլիներ այս հարցում, ապա իմ բացարկի պայմաններում հենց նա պետք է ամեն ինչ աներ, որ իմ բողոքի քննությունը չիրականացներ, սակայն հասկանալի է, որ Վայոց Ձորի դատախազությունից հետ վերցնելու և այլ դատախազի հանձնելու դեպքում կարող էր քրեական գործ հարուցվել: Այսինքն՝ Վայոց Ձորի մարզի դատախազը ոչ միայն կաշկանդված է, այլ նաև ամեն ինչ անում է, որ հանկարծ քրեական գործ չհարուցվի իր ընկերոջ արարքների համար, իսկ գլխավոր դատախազությունում սատարում են նրան:
  6. Բացի այդ՝ խորհրդական Բաղդասարյանը հայտնել է, թե 06.07.2018թ. ժամը 11:00-ին հանդիպում է լինելու ՀՀ գլխավոր դատախազի հետ, այնուհետև հայտնել է, որ ժամը տեղափոխվել է 11:30-ին, սակայն հանդիպումը տեղի չի ունեցել, փոխարենը դարձյալ եղել է կոռուպցիոն բաժի պետի հետ հանդիպում, ով այս գործով ի սկզբանե ցույց է տվել իր կեղծ ազնվությունը, թե իբր օբյեկտիվ է, թե իբր տեղյակ է այս գործն: Այն պայմաններում, երբ երկու անգամ հանդիպումների ժամանակ հստակ է եղել, որ խորապես չի տիրապետում գործի հանգամանքներին:

 

Խնդրում եմ ձեռնարկել միջոցներ, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազության կողմից օբյեկտիվ մոտեցում լինի՝ իմ բողոքի քննությունը հետ պահանջվի Վայոց Ձորի դատախազությունից և հանձնվի անկողմնակալ դատախազի քննությանը:

 

Աշոտ Զաքարյան

09.07.2018թ.

 

2018-07-13T22:48:00+00:00 Հուլիսի 13 22:48|Իրավական|0 Comments