Նահապետ Գեւորգյանը դուրս է եկել Հայաստանի Հանրապետական կուսակցությունից եւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից: Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ կուսակցության անդամ Ռուբեն Թադեւոսյանը:

Նա նշեց, որ Գեւորգյանը դիմումը մի քանի օր առաջ է ներկայացրել, այն իր մոտ է: Թադեւոսյանը, սակայն, չհայտնեց, թե ինչ պատճառաբանությամբ է պատգամավորը դուրս եկել ՀՀԿ-ից: