Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հարգելի վարչապետ մի կողմ թողնելով իմ քաղաքական հայացքները դիմում եմ ձեզ որպես ՀՀ վարչապետի։ Ձեր կառավարման առաջին օրերից դուք որոշումներ կայացրեցիք մարզերից եկած պատգամավորների, նախարարների, դատավորների բնակարանային վարձերի որոշակի մաս կառավարության կողմից վճարման մասին, սակայն նորից ու նորից աչքաթող եղավ դերասանն ու մշակութային գործիչը։ Ով ՞ ով դուք լավ գիտեք դերասանի աշխատավարձի չափը քանզի ընտանիքում ունեք դերասան և ծանոթ եք նրա կենսակերպին։ Այսօր մայրաքաղաքային թատրոններում շատ են մարզերից եկած տաղանդավոր դերասանները՝ որոնք ապրում են վարձով և ձեզ համար պարզ է, որ դերասանների ոչ մի կառավարության կառավարման ընթացքում չփոփոխվող աշխատավարձով հնարավոր չէ նույնիսկ կես ամիս գոյատևել էլ չեմ ասում բնակարանի վարձ վճարել։ Մենք՝դերասաններս մեծ թիվ չենք կազմում երկրում և կարելի մի քիչ փաղաքշել մեզ՝ քանզի թատրոններում այսօր նվիրյալներն են, այս նվիրյալների շնորհիվ է կայուն մնում պետության աղքատ բարեկամը՝ թատրոնը։

Հուսով եմ վարչապետը՝ որը ժողովրդի վարչապետն է մոտակա նիստի ժամանակ կընդունի որոշում որպեսզի պետ բյուջեի կողմից վճարվեն նաև դերասանների բնակարանների վարձերը։ Չեմ խոսում աշխատավարձի բարձրացման մասին քանզի համոզված եմ, որ մոտակա մեկ տարվա ընթացքում դա մեզ չի սպառնում։

Ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյան