Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին ասել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը խորհրդարանի նախագահի տեղակալ տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ով Վարշավայում մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին:

Գագաթաժողովին իր ելույթում Է. Շարմազանովն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` վերահաստատելով, որ այն չունի ռազմական լուծում.

«Մենք մերժում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումը և ռազմատենչ հռետորաբանությունը: Խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում հայտնի երեք սկզբունքների հիման վրա», — ասել է Էդուրադ Շարմազանովը:
iframe width=”560″ height=”315″ src=”https://www.youtube.com/embed/mF4Bhzr1yZI” frameborder=”0″ allow=”autoplay; encrypted-media” allowfullscreen>