ՀՀ  տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը հուլիսի 12-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ)  Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գրասենյակի ֆինանսների, առևտրի և հանրային կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Պետեր Մարոյին:

Հանդիպմանը կողմերը  քննարկել  են   ԱԶԲ-ի կողմից առաջարկվող բնական աղետներից   ապահովագրության  վարկային ծրագիրը Հայաստանում ներդնելու հնարավորությունը: Ծրագիրն իր մեջ ներառում է մի շարք բաղադրիչներ` ներառյալ բնական աղետների  կանխարգելման քաղաքականության մշակումը, ենթակառուցվածքների բարելավումը, ռիսկերի կառավարումը:

Փոխնախարար  Դ. Գևորգյանը  նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է բնական աղետների  կանխարգելմանն ուղղված  նոր քաղաքականության մշակման և այս ոլորտում ապահովագրության  առաջավոր փորձի ներդրմամբ:

Իր հերթին ԱԶԲ ներկայացուցիչը հույս է  հայտնել, որ հանդիպումը սկիզբ կդառնա այս ոլորտում հետագա  փոխգործակցության ձևավորման համար: