Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին սկսել է քաղաքական, հասարակական, կրթության, մշակույթի, առողջապահության, արտադրական ենթակառուցվածքների, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ հանդիպումների շարք:

Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ: